Խորագիր Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 25-04-2025

Խորագիր․ Դրոշ վառե՞լ, թե՞ չվառել, հարցեր՝ Մանսուրյանին, պետության և չպետության միջև

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Տաղավարում հյուրընկալվել է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ Հայոց ցեղասպանության օրվա հետ կապված իրադարձությունները, ավանդական դարձած ջահերով երթից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը, այդ քայլի դատապարտումը Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա Ադրբեջանի կողմից հնչած պահանջը՝ քրեականացնել դրոշն այրելը, ինչու են ՔՊ-ականները Ցեղասպանության միջոցառումներն ընդունում իրենց դեմ՝ այդկերպ իրենց նույնացնելով թուրքերի հետ:

Խոսվել է նաև պետականության ընկալման, դրա բացակայության և առանձնահատկությունների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը