Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:30 13-07-2022

Ալե՛ն Սիմոնյան, ի՞նչն է հաճելի, հատկապես ո՞րը

ԱԺ նախագահն ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթացը կամ ուղղակի գործը համարում է հաճելի: Այսպիսի պատասխան ՔՊ-ն կամ ՔՊ-ականը կտար միայն: Երբ ասում են՝ մարդկային հիմարությունը չի ճանաչում սահմաններ, սա այդ դեպքն է: Տղա՛, դու ընդհանրապես գիտակցո՞ւմ ես, թե որտեղ ես և ինչ աթոռի ես նստել: Գիտակցո՞ւմ ես, որ երկրի բարձրագույն պաշտոններից մեկն ես զբաղեցնում, խորհրդարանական երկրի խորհրդարանի նախագահն ես, այդ առումով՝ գուցե բարձրագույն պաշտոնը:

Առհասարակ քո թիմակիցները գիտակցո՞ւմ են, թե որտեղ են, ուր են ընկել, ինչու են ընկել: Վարչապետդ գոնե հեռավոր աղերս ունի՞ իր տեղի հետ կամ մշուշոտ պատկերացում, թե ինչի տակ է մտել, ինչ պատասխանատվություն է կամավոր վերցրել ուսերին: Ինչ բան են պետություն, պետականություն, ինչպես են երկիր ղեկավարում կամ գոնե պահպանում: Փողոցի հարահոսով՝ միտքը բացակա, ճղճղոցով, ծափ ու թմբուկ զարկելով երկիր չեն կառավարում, ավելին՝ եղածը պահպանում, ինչպես որ չպահպանեցիք, քանդուավեր, ծվեն-ծվեն, բաժան-բաժան արեցիք:

Տխրահռչակ նախկիննե՞րն են մեղավոր: Նախկիններն ինչ երկիր են տվել ձեզ, իսկ դուք հիմա երկիրն ինչ եք դարձրել: Էս եք, մորուքով լինենք, թե անմորուք: Վարչապետդ, որ մորուք պահեց՝ խոհուն այրի պատրանք ստեղծելով, կարողացա՞վ երկիր ղեկավարել: Մորուքով Նիկոլը նույն անմորուք Նիկոլն է: Այնպես որ, հանկարծ չգայթակղվես, մորուք պահես, նույն Ալենն ես մնալու՝ մորուքով թե անմորուք:

Ընդդիմությանը դուք չեք մանդատ տվել, որ մարդատից զրկեք: Ընդդիմությունն իրեն մանդատ տվողների հետ է, հանրահավաքներ ու երթեր է անում: Նրանք ամեն անգամ վերահաստատում են իրենց տված մանդատը: Դուք ձեր մասին մտածեք: Ալե՛ն, վաղը մենակ ընտրության գնա և տես, թե քանի ձայն կհավաքես, առհասարակ ինչ կհավաքես փողոցներից: Տե՛ս, թե քո սիրած փողոցը քեզ ինչ օրը կդնի: Տե՛ս՝ քո շենքից, քո բակից քեզ քանի մարդ ձայն կտա: Ուզում ես՝ մորուք պահիր:
Խուճապի մե՞ջ եք, ձեզ կորցրե՞լ եք, պատժելո՞վ եք ուզում ինչ-որ բան անել: Թե էդպես դուխով եք, թշնամուն պատժեք, որ մեր երկիր է խուժել, Սև լիճ է մտել ու Իշխանասար ելել և էլի տեղեր: Իսկ միայն ՔՊ դարձնելով խորհրդարանը՝ շատ ավելի ծիծաղելի եք դառնում, ձեռ առնելու ապրանք՝ ողորմելիորեն անկարող: Ախր, խելքն ի՞նչ է, որ չունեք, գոնե մի կաթիլ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան