Ներքին 1 տարի առաջ - 12:10 19-08-2025

Փորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։

Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ․Թ․-ն, Բագրատաշեն սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու տարբեր տեսակի թմրամիջոցներ: Արդյունքում քաղաքացին վերցվել է հսկողության։ Օրեր անց հիշյալ քաղաքացին մարդատար տրանսպորտային միջոցով ժամանել է։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, մաքսային զննման են ենթարկել տվյալ տրանսպորտային միջոցը: Համապատասխան թաքստոցից հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շուրջ 900 հաբ, 340 գրամ «կոկաին» և 50 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։

Պարզվել է, որ նշված տրասնպորտային միջոցով, բացի ՀՀ քաղաքացուց, Վրաստանից Հայաստան են ժամանել Վրաստանի քաղաքացիներ: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ 2 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի ձերբակալվել են և ներկայացվել Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ