Ներքին 1 տարի առաջ - 21:26 18-08-2025

Բրուցելոզի հետևանքով սպանդի ենթարկված կենդանիների դիմաց կրասարցիներին դեռ չեն փոխհատուցել

Oragir.News-ի տեղեկություններով` բրուցելոզի հետևանքով սպանդի ենթարկված կենդանիների դիմաց կրասարցիներին դեռ չեն փոխհատուցել։

Փոխարենը մարդկանց ձեռքից միսը շուկայական արժեքից ցածր գնով են տարել։ Գյուղացիների համար անհասկանալի հարցերը շատ են, բայց վախենում են բարձրաձայնել, որովհետև դեռևս հավատում են, որ պիտի փոխհատուցում ստանան։

Oragir.News-ը մոտ 5 ամիս առաջ էր գրել, որ Շիրակի մարզի Կրասար գյուղում համաճարակ է. բազմաթիվ անասուններ սպանդի ենթակա են։ Մեր անդրադարձից հետո էկոնոմիկայի նախարարությունից էին գյուղ գնացել և ծանոթացել իրավիճակին, բայց դարձյալ ոչ մի տեսանելի արդյունք չի եղել։ Գյուղացիները հայտնվել են պատմության մեջ, իրենց ասելով, անասուններին պատվաստանյութ են ներարկել, որից հետո կովերը սկսել են վիժել։

Անցած տարվա նոյեմբերին արյուն են վերցրել կենդանիներից ու ասել, թե բրուցելոզ է սկսվել, իսկ փետրվարի վերջ եկել ու հայտարարել են, թե գյուղի բոլոր անասուններն են բրուցելոզով վարակված։

Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետ Ռոման Համայակյանը ևս հաստատեց, որ գյուղացիներին փոխհահտուցում չի տրվել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ