Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:20 18-08-2025

Մեղուն երեխու պես ա, պետք ա լավ նայես․ մեղվապահ Գառնիկ

Տավուշը Ադրբեջանի հետ 350 կիլոմետր սահման ունի: Սահմանապահ են մարզի տասնյակ գյուղերի բնակիչներ: Բերդավանը սահամանից մոտ 1 կիլոմետր հեռավորություն ունի՝ չափազանց աշխատասեր, իրենց հողին կպած բնակիչնեով:

Բերդավանցի ամուսիններ՝ Գառնիկն ու Ջեմման, արդեն երկար տարիներ զբաղվում են մեղվապահությամբ: Ճիշտ է, մեղվի համար տարին բարենպաստ չի եղել, բայց 50 մեղվափեթակից 1 տոննայից ավելի մեղր են վերցրել: Ամեն տարի, հենց որ գարունը բացվում է, Գառնիկն ու Ջեմման մեղվափեթակները հանում են գյուղից ու բարձրանում սարեր: Այս բարձրիկ սարերում փոքրիկ տնակ ունեն որպես ժառանգություն, և հենց այս խրճիթում էլ՝ ապրում են տարվա մի քանի ամիսը։

Գյուղում՝ Բերդավանում, մեղուների աշխատանքին խանգարել են անձրևոտ եղանակները, իսկ սար գալուց հետո մեղուներն օգտվել են հարյուրավոր դեղաբույսերից ու բուժիչ մեղր տվել:

Պարոն Գառնիկը նախկին զինվորական է, ում գերդաստանում մեղվապահությունը սերնդեսերունդ փոխանցվող գործ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ