Միտք 1 տարի առաջ - 13:26 17-08-2025

Սրբազանի մեղադրանքը քննելու համար իշխանությունը «ստեղծել է» ստալինյան ռեժիմին հատուկ արտակարգ դատարան

Սրբազան Աջապայանի և Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետների երկարացումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ դատարաններում արդարադատությունը կազմալուծելու քաղաքականությանը, որը սկիզբ դրվեց ոչ այնքան քաղաքական իշխանության կողմից դատարանները շրջափակելով, որքան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ հորինված հիմքերով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու համաձայնություն տալով (հիշեցնենք՝ դատավորն արդարացվել է)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

«Հենց ԲԴԽ-ի այս համաձայնության ակտով ազդարարվեց իրավագիտության և արդարադատության անկումը ՀՀ-ում։

Սրբազանի մեղադրանքը քննելու համար իշխանությունը «ստեղծել է» ստալինյան ռեժիմին հատուկ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆ՝ մեղադրանքը քննում է ոչ թե Շիրակի մարզի դատարանը, որին ընդդատյա էր այս վարույթը, այլ Երևան քաղաքի դատարանը։

Սրբազանին վերագրվող արարքը պարունակում է ձևական հանցակազմի տարրեր, որն անկասկած կատարվել է (հարցազրույցը տրվել է) Շիրակի մարզի դատական տարածքում, ուստի կասկածի ստվերից վեր է, որ այդ գործով օրինական դատարանը բացառապես Շիրակի մարզի դատարանն է։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը իրավացիորեն միջնորդել է Երևան քաղաքի դատարանին փոխելու ընդդատությունը, սակայն ծիծաղ առաջացնող պատճառաբանություններով այն մերժվել է։

Այսպիսով՝ Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը և, ամենայն հավանականությամբ, կլուծի նաև մեղադրական վերդիկտ կայացնելու խնդիրը»,- գրում է նա։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց