Ներքին 4 տարի առաջ - 20:51 22-09-2022

Սամվել Ալեքսանյանի տան մոտ հերթական ավտոմեքենան է գլխիվայր ընկել Ստալինյան ջրանցքը․ shamshyan.com

Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Շրջանային փողոցում՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Ստալինյան ջրանցքում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպք վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների կարիք չի զգացվել, քանի որ վարորդն իր ուժերով կարողացել է դուրս գալ ջրանցքից:

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ավտոմեքենաները հայտնվում են ջրանցքում ու բազմաթիվ անգամ նման դեպքերից հետո Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից թե՛ նախկինների օրոք, թե՛ հիմա խոստացել են, որ նշված վայրում կտեղադրեն պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, սակայն այդ ամենը լոկ խոսքեր են եղել, իսկ եթե պաշտպանիչ արգելապատնեշները լինեին, ավտոմեքենան կբախվեր արգելապատնեշին և չէր հայտնվի ջրանցքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը