Ներքին 1 տարի առաջ - 14:53 15-08-2025

Հարցազրույցը դիտարկել կոչ, դա աբսուրդ է. սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է. Վարդևանյան

Կալանքը որպես խափանման միջոց պահպանելով մենք կարող ենք միայն արձանագրել, որ սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է, տոտալ, ցավով եմ ասում: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հարցազրույցը դիտարկել կոչ, դա աբսուրդ է: Ես չգիտեմ՝ ոնց է դա ստացվում իրենց մոտ: Ու ոնց է ստացվում, որ լավ, իսկապես, դատավոր Արտակ Կարապետյանը, չգիտեմ՝ ինչպես, գտավ, որ այդտեղ հիմնավոր կասկած կա, դատավոր Արմեն Դանիելյանը՝ անցնենք առաջ, բայց դատավոր Տիգրան Դավթյանի մոտ ոնց է ստացվել այդ հարցազրույցում տեսնել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, ես չեմ պատկերացնում:

Իրավաբանության մեջ, հատկապես դատավորի առաքելության մեջ «ոսկե միջին» գոյություն չունի: Կամ գոյություն ունի իրավունք, կամ իրավունք գոյություն չունի: Հիմա դատավոր Դավթյանի դեպքում պետք է արձանագրենք, որ իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին:

Այսպես է ստացվում, և սա ցավով եմ ասում: Որովհետև այդտեղ տեսնել իրավունք, հնարավոր չէ, այս դատական ակտի պայմաններում: 55 օրից ավելի կալանավորված անձին միջին ծանրության հանցանքի համար ասել, որ ևս 2 ամսով պետք է շարունակի այդ կալանքը: Իրավունքը միևնույն է գերակայելու է: Համանման մոտեցում ունի նաև Սամվել Կարապետյանը»,-ասաց Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ