Ներքին 1 տարի առաջ - 14:27 15-08-2025

Միգուցե Հակոբ Մովսեսն ինքն էլ է ամաչում իր պաշտոնից

Գոռ Մադոյանի գրառումը․

«Հանրային ռադիոյի եթերում լսում եմ Հակոբ Մովսեսին: Մովսեսը ներկայացվում է որպես բանաստեղծ, թարգմանիչ։

Բայց Մովսեսը պետական պաշտոնյա է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ նշանակված ու ընտրված իշխանության կողմից: Խոսում է ակնհայտ քաղաքական թեմաներով` խաղաղություն, խաղաղության կոնցեպտ, վաշինգտոնյան համաձայնագիր, անվտանգություն, և այլն: Խոսում է քաղաքական իրադարձությունների ֆոնին ու այդ թեմաներով:

Սակայն, հարցը դա չէ, այլ կամա/ակամա անարգանքը լսողների ու դիտողների նկատմամբ: Ինչո՞ւ լսողներին ու դիտողներին չհայտնել, որ եթերում խոսողը պաշտոնյա է, թող մարդիկ իրենք եզրակացություն անեն: Պաշտոնյա` իշխանության կողմից առաջադրված ու ընտրված, նրանց գաղափարակիցը: Միգուցե Մովսեսն ինքն էլ ամաչում իր պաշտոնից, եւ խնդրել էր իրեն որպես բանաստեղծ/թարգմանիչ ներկայացնել: Միգուցե, այդպիսով փորձում է իրեն ավելի չեզոք, իշխանությունից վեր մեկը ներկայացնել: Եթե ամաչում է, ապա ինչու հրաժարական չի տալիս կամ հրաժարվում աշխատավարձից: Եթե չի ամաչում, ապա ինչու չի նշում իր պաշտոնյա լինելը:

Չէ որ նրա դիտարկումներն ու մտորումները կարող են առնվազն շահախնդրություն ու միակողմանիություն ունենալ եւ այդ դիտանկյունից առավել քան կարեւոր է նշել հյուրի պաշտոնյա լինելն ու իշխանության հետ կապ ունենալը»:


Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ