Ներքին 3 ամիս առաջ - 18:51 14-07-2026

Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Իր ծննդյան տարեդարձն է նշում հայկական հեռուստասերիալների ամենասիրված և պահանջված դերասաններից մեկը՝ Էդգար Իգիթյանը:

Տոնական օրվա առթիվ դերասանի կինը՝ Լուսինեն, ինստագրամյան իր էջում հրապարակել է ամուսնու մասնակցությամբ ջերմ լուսանկար ու կից հանդես եկել անսահման հուզիչ, սիրառատ ու անկեղծ գրառմամբ, որն անմիջապես գերել է հետևորդների սրտերը: Լուսինեն իր շնորհավորական խոսքում չի խնայել ամենաջերմ ու սիրառատ խոսքերը՝ անդրադառնալով իրենց ամուր միությանն ու ամուսնուց ստացած անսահման հոգատարությանը:

«Իմ ամենասիրելի ամուսին, իմ կես, ծնունդդ շնորհավոր: Ամեն օր շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ կողքին: Քո սերն ու հոգատարությունը ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն են դարձնում: Թող բոլոր երազանքներդ իրականանան, իսկ ես միշտ լինեմ կողքիդ՝ քեզ սիրելով, աջակցելով ու հավատալով քեզ»,- գրել է դերասանի կինը:

Գրառման մեջ Լուսինեն նաև շեշտել է, որ Էդգարն իր համար ոչ միայն սիրելի ամուսին է, այլև իր ամբողջ կյանքի հենարանն ու երջանկությունը. «Դու իմ տունն ես, իմ ընտանիքը, իմ ամենամեծ երջանկությունը: Թող Աստված միշտ պահապան լինի քեզ, և մենք միասին ապրենք երկար, խաղաղ ու սիրով լի կյանք՝ լցված գեղեցիկ հիշողություններով: Ծնունդդ շնորհավոր, իմ սեր: Անսահման սիրում եմ քեզ»:

Լուսինեի այս հրապարակումից հետո դերասանի երկրպագուներն ու գործընկերները հեղեղել են մեկնաբանությունների բաժինը՝ միանալով բարեմաղթանքներին և Էդգարին ու իր գեղեցիկ ընտանիքին մաղթելով անսպառ սեր ու երջանկություն:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան