Ներքին 3 ամիս առաջ - 21:54 14-07-2026

Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, ով սոցիալական հարթակներում մշտապես աչքի է ընկնում իր ընտանեկան ջերմ հրապարակումներով, այս անգամ կիսվել է որդու՝ Մարատի հետ ունեցած չափազանց անկեղծ խոսակցությամբ: Փոքրիկ Մարատն անսպասելիորեն հետաքրքրվել է ընտանիքի համալրմամբ և մայրիկին խնդրել նոր երեխա պատվիրել։

Այսօր Արամեի ընտանիքը լիարժեք երջանիկ է, սակայն նրանց առաջին երեխայի ծնունդն իսկական հրաշքի է նման եղել: Ավելի վաղ երգիչն անկեղծացել էր, որ դստեր՝ Աննա-Մարիայի ծնունդն իրենց կյանքի մեծագույն նվերն էր, որին նախորդել էին խորհրդավոր երազներ:

«Ես երկու երազ տեսա. մեկը, որ Աննայի հետ եկեղեցի պետք է գնամ, և երկրորդը՝ դստերս անվան հետ կապված։ Տեսա, որ սևի վրա սպիտակ պտտվեց ու գրվեց՝ Աննա-Մարիա։ Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու: Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից դառնային, ոնց որ օդում լինեի…»,- պատմել է Արամեն:

Երգիչն առաջին անգամ փակագծեր էր բացել նաև այն մասին, թե ինչու էր կնոջ հղիությունը տարիներ շարունակ ուշանում։

Նրա խոսքով՝ առողջական որևէ խնդիր չի եղել, պարզապես պատճառն իր շտապողականությունն էր։ Ի հեճուկս բոլոր վատատեսական կանխատեսումների և սադրանքների՝ Արամեի և Աննայի սերն ու հավատը հաղթահարեցին բոլոր դժվարությունները, և այսօր նրանք վայելում են իրենց հրաշք բալիկների ներկայությունն ու ջերմությունը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան