Ներքին 1 տարի առաջ - 14:00 15-08-2025

Սամվել Կարապետյանի նոր մեղադրանքներում առկա է հիմնավոր կասկածի բացակայություն․ Ռուբեն Մելիքյան

Այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով։ Այս մասին հայտնում են նրա փաստաբանական թիմի անդամները։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Մելիքյանի խոսքով՝ վերջին շրջանում հրապարակված տեղեկությունները վերաբերում էին ոչ թե կալանքի, այլ գործարարի առաջին ձերբակալության օրինականությանը.

«Ոչ թե կալանքն է անօրինական ճանաչվել, այլ ձերբակալումը։ Սկզբում նրան ձերբակալել էին, ապա ազատ էին արձակել, հետո՝ մեկ այլ հիմքով նորից ձերբակալել։ Խոսքը հենց այդ առաջին ձերբակալման մասին էր»,- նշեց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը դատարանում շեշտել է, որ նոր առաջադրված մեղադրանքների մասով «հիմնավոր կասկածի բացակայություն» է արձանագրվել, և միայն մեկ՝ «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի» մեղադրանքի շրջանակներում է արձանագրվել հիմնավոր կասկածի առկայություն։

«Ես լսեցի՝ պաշտպանները ներկայացրեցին, որ նոր առաջադրված մեղադրանքներով հիմնավոր կասկածի բացակայություն է արձանագրվել և հիմնավոր կասկածի առկայություն է արձանագրվել միայն նախնական ներկայացված, մեղմ ասած տարօրինակ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով։ Այսինքն՝ գործն իր բովանդակությամբ շատ տարօրինակ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեղադրանքում նաև տարօրինակ ձևակերպումներ կային։

Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ պաշտպանների կարծիքով կալանքի երկարաձգման հիմքը հենց այս հանգամանքն է։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ