Ներքին 11 ամիս առաջ - 12:27 15-08-2025

Կոտայքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը երիտասարդ աղջիկ է. հայտնի են տուժածների ինքնությունները. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 12-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը:

Պարզվել է որ «Nissan»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Միշա Խաչատրյանը, «Opel»-ներից մեկը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մելիք Օհանյանը, իսկ մյուս «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 54-ամյա Գևորգ Գևորգյանը:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մ. Օհանյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Դ.-ն, «Nissan»-ի վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո բոլորը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կարինե Աբրահամյանը տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ «Nissan»-ը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել եկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ուղեմասում՝ բախվելով «Opel»-ներին և կողաշրջվել:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզել են նաև, որ մինչ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերի ժամանումը, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին ճանապարհով անցնող ՀՀ պաշտպանության նախարարության Երևանում գործող N զորամասի զինծառայող 27-ամյա Նարեկ Հարությունյանը, ով նաև անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո բժիշկներն են օգնություն ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկին էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել Հայաստանում արդեն գործող, մեծ հեղինակություն ու հարգանք վայելող «Faster First Aid» (Արագ առաջին բուժօգնություն) կամավորական ընկերության կամավորները, հիմնադիր տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր արդեն հմտացել են նման պայմաններում հայտնված վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելու մեջ, ու նշված ընկերության կամավորների շնորհիվ արդեն մի քանի կյանքեր են փրկվել թե՛ Երևանում, և թե՛ մարզերում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել էին 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել էր երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի