Ներքին 1 տարի առաջ - 13:09 13-08-2025

«Հայաստանի պատմության» նոր դասագրքում զլացել են ներկայացնել «Հոկտեմբերի 27-ի» հետևանքների մասին

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը գրել է․

«Սա Հայաստանի պատմության նոր դասագրքից է, որտեղ շատ կարճ անդրադարձ կա 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մասին: Հեղինակները զլացել են ներկայացնել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ իրականացված սպանդի պատմական հետևանքի մասին: Պատմությունը, որպես գիտություն, պե՛տք է աշակերտներին պատմական իրադարձությունները վերլուծելու կարողություն ու հմտություն տա, փաստերը համադրելու միջոցով նրանք զուգահեռներ պետք է տանեն 1999թ. հոկտեմբերի 27-ին գլխատված պետության և այսօրվա իրականության միջև, որպեսզի իրենք, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, իրենց ապագա աշխատատեղերում կանխեն ցանկացած նման փորձ, ունենան համոզմունք, որ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԵՐԺ Է :

Ցավոք, հեղինակները զլացել են նաև 2 ավել տող հատկացնել ներկայացնելու համար այդ օրը սպանված ևս 6 քաղաքական գործիչների անուն ազգանունները, ովքեր պատահական քաղաքացիներ չէին, իմ կարծիքով, ցավալի փաստի արձանագրում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԻ որակի մասին»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ