Ներքին 3 տարի առաջ - 13:52 17-02-2023

Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել այն ամենն, ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում․ Աշոտյան

Բեռլինում կայանալիք համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ստացել, ըստ որի՝ հայկական կողմին զգուշացրել են՝ տուրիստական ցուցահանդեսին չներկայացնել «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ։ Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է Արցախի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։

Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի 7-9:

Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո-քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։

Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։
Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։

Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։

Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։

Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։

Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։

Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։
Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։

Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ-ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։

Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։
Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։

Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին»։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը