Ներքին 1 տարի առաջ - 15:48 12-08-2025

Telcell ընկերությունը 18 տարեկան է

Հայաստանի վճարահաշվարկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Telcell-ը, 18 տարեկան է։ Ընկերությունը, դիրքավորվելով որպես Հայաստանի ֆինանսական ազգային օպերատոր, 2007 թվականից կառավարում է ֆինանսների շարժը երկրում՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ծառայություններ և պրոդուկտներ՝ դասականից մինչև նորարարական:

Արդեն 18 տարի ընկերության ջանքերն ուղղված են ֆինանսական ոլորտը կանխիկից թվայինի փոխակերպելուն, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են ստեղծում թե՛ անհատների, թե՛ ընկերությունների համար։

Telcell-ի յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծվում է մարդկանց կյանքը հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով օգտատերերի պահանջներին։

Telcell ընկերությունը ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է նվերներ և խաղարկություն օգտատերերի համար․

Օգոստոսի 11-ից սեպտեմբերի 8-ը կատարեք գործարքներ Telcell Wallet-ում և ստացեք նվերներ․ Միջազգային փոխանցումներ Վարկի ստացում «Վճարումներ» բաժնի մանուշակագույնով առանձնացված գործարքները: Յուրաքանչյուր տեսակի գործարքի համար նախատեսված է 2 նվեր՝ 6 Iphone 16 TW, որոնցից մեկը տրվելու է գումարային առավելագույն գործարքներ կատարած մասնակցին, իսկ երկրորդ հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

Կարևորը հիշեք` որքան շատ գործարք եք կատարում, այնքան մեծանում է հաղթելու հավանականությունը:

Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական
բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ