Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:07 12-12-2023

Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց․ «Հասկանալի է նախագծի նպատակը, բայց այն նաև վատ վարքագիծ է դաստիարակելու․ այն երիտասարդները, որ էսօր 24, 25, 26 տարեկան են, իրենց հետ կապված ո՞նց է լինելու»։

Սարգսյանն ասաց, որ օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին․ «Այսինքն՝ մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Սարգսյանը։

Աղազարյանն էլ հստակեցրեց՝ «եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան, հարցիս իմաստը պարզ էր», ինչին ի պատասխան Սարգսյանն ասաց․ «Ի՞նչ եք առաջարկում՝ էս քաղաքացիներին ասենք՝ չէ, բոլորդ պետք է դատապարտվեք ու չտա՞նք հնարավորություն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին