Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:42 11-08-2025

Ադրբեջանական տիրույթում ևս դժգոհություն կա էտ խաղաղության պայմանագրի հետ կապված

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Չեք հավատա, բայց ադրբեջանական տիրույթում ևս դժգոհություն կա էտ խաղաղության պայմանագրի հետ կապված։ Էս տեսանյութը տիկտոկում շուրջ 2 միլիոն դիտում ունի, մոտ 6000 մեկնաբանություն, որտեղ քննարկումներ են իրենց զոհերի անիմաստ լինելու ու թշնամուն իզուր ներելու մասին։ Խոսում են, այն մասին, որ, եթե պիտի խաղաղություն կնքվեր, ապա ինչի՞ համար 3000 ԶՈՀ տվեցին։

Խոսում են, որ Խոջալուի պատասխանը դեռ չեն ստացել, մեկի մայրը գրել է, թե ինչի է ինքն առանց որդի մնացել (Mən niyə oğulsuz qaldım?), խոսում են որ թշնամու հանդեպ ներողամտությունը պետության հանդեպ դավաճանություն է (Düşmənə Mərhəmət Vətənə Xəyanət Deməkdi))։
Խոսում են, որ ջուրը քնում է, իսկ թշնամին՝ ոչ (Su uyur, düşman uyumaz!):

Եվ ոչ մի խոսք չկա Նախիջևան գնալ-գալու կարևորության ու առաջնահերթության մասին։ Երևի գիտեն, որ դա իրենց ինիցիատիվան չի ու իրենք էլ վաղը-մյուս օր գործիք են դառնալու գերտերությունների ձեռքին։ Սրանք էլ մինչև վերջ չեն համակերպվել հայերի հետ ախպերանալու ու «խաղաղ» ապրելու թեզերի հետ ու անգամ Արցախն ու դեպի Նախիջևան ենթադրյալ ճանապարհ ստանալու փաստը սրանց չի հանգստացնում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը