Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:20 11-08-2025

Հայաստանի օգտին ոչ մի կետ էլ չի լինի․ տաք են, չեն ջոգում, ճանապարհն էլ տվեք, հետո կհասկանաք․ հարցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»,- ասել է նա։

Oragir.News -ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Խաղաղության պայմանագրի տեքստն այսօր հրապարակվելու է։ Ձեր կարծիքով՝ այնտեղ Հայաստանի օգտին որևէ կետ կլինի՞»։

«Չեմ կարող ասել, բայց հույս ունենանք», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում, որ Հայաստանի համար լավ բան կարող է լինել այդ պայմանագրով։
«Ճիշտն ասած կասկածում եմ, որ Հայաստանի համար ինչ-որ լավ բան կլինի։ Ամեն դեպքում մեզ համար դեռ ոչ մի բան չի արվել, ի օգուտ հայերին։ Տա Աստված, որ լավ լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`Հայաստանի օգտին ոչ մի կետ չի լինի։
«Ոչ մի բան։ Ուրեմն գնացեք էդ բառադիներին ասեք, որ էս էլ ծախեն, նոր հանգստանան, ոչ մի բան էլ չեն անելու։ Թուրքերին տվեց պրծավ ամեն ինչը։ Հլը չեն ջոգում, ճանապարհն էլ կտան, նոր կհասկանան, թե ռուսն ինչ կանի», - ասաց նա։
«Դե, եթե ստորագրել ա ղեկավարությունը պետք ա, որ օգուտ լինի։ Հույս ունեմ, որ գոնե ունեն էդքան թասիբ, որ Հայաստանը օգուտ ունենա», - պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ