Ներքին 1 տարի առաջ - 10:56 11-08-2025

ՍԴՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը այդ գործընթացում: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել։

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը այդ գործընթացում։ Այս բեկումնային իրադարձությունը առաջին հերթին մեծապես նվազեցնում է պատերազմի վերսկսման վտանգը, որ Դամոկլյան սրի նման շարունակում էր կախված մնալ Հայաստանի Հանրապետության գլխավերևում և ստեղծում բոլոր նախադրյալները հասնելու համար տևական խաղաղության՝ բացելով լայն հորիզոններ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ու բարգավաճման»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ամենը, անշուշտ, ենթադրում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում, իսկ այդ առումով կուսակցությունում լիահույս են, որ նախագահ Թրամփի վարչակազմը՝ ի տես ադրբեջանական կողմի՝ մինչ նախաստորագրման պահը դրսևորած ապակառուցողական վարքագծին ու հռետորաբանության, ոչ միայն սկզբունքային ու հետևողական կլինի այդ քայլի իրականացման ուղղությամբ, այլ նաև հետամուտ կլինի բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման ու ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի ապահովման գործում:

«Անտարակույս, սա իրական խաղաղության գործընթացի միայն սկիզբն է և առջևում դեռ շատ աշխատանք ու մարտահրավերներ են սպասվում: Այսուհանդերձ, մենք մնում ենք լավատես հայրենիքի ապագայով և հուսադրված այն հեռանկարով, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր առաջին անգամ ունենալու է բարիդրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ՝ բազմապատկելով արտաքին աշխարհի հետ իր արևտրային և հաղորդակցության միջոցները: Իսկ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրերով դառնալու է կարևոր օղակ և մասնակից միջազգային ու տարածաշրջանային լայնամասշտաբ տնտեսական ծրագրերի, որ իր հերթին հնարավորություն է ստեղծելու կերտել բոլորիս երազած ազատ, ինքնիշխան, ժողովրդավար ու բարգավաճող հզոր Հայաստանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին