Ուղիղ եթեր
Մամուլ 9 ամիս առաջ - 07:37 08-08-2025

Փաստաբան Ռոման Երիցյանը հայց է ներկայացրել ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի դեմ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։ Փաստաբանը հայցի ներկայացումը պայմանավորել է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիր բացակայում է։ Հիշեցնենք, որ շենքը Արցախի Հանրապետությանը հանձնվել է դեռևս 1997 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ»։

Ձեզ գուցե հետաքրքրի