Ներքին 4 տարի առաջ - 15:25 10-06-2022

Ակտիվ շինարարական գործընթացներ են ընթանում թե՛ Երևանում, թե՛ Ծաղկաձորում. նոր հյուրանոցներ են կառուցվում. պետգույքի կառավարման կոմիտեի հաշվետվությունը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման»՝ 2017-2020 թվականների ծրագրի կատարման վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ասաց, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցրել են երկու պետությունների մասնավոր սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով զբաղվող ընկերության բաժնեմասը։

«Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացած միջոցները կազմել են մոտ 407 մլն 540 հազար դրամ՝ պետական բյուջեի սեփականշանորհման հաշվին։ Հաշվետվության մեջ արտացոլված են նաև լուծարման մասին տողեկություններ։ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավասությունը մասնավորեցման» գործում, մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է»։

Անդրադառնալով շինարարարկան գործընթացներին՝ ասաց. «Բավականին ակտիվ շինարարական գործընթացներ են ընթանում թե՛ Երևանում, թե՛ մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ նոր հյուրանոցներ են կառուցվում բավականին ակտիվ տեմպերով, և այս համատեքստում պետական գույքի պահանջարկն է բարձրացել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան