Ուղիղ եթեր
Ավելին 10 ամիս առաջ - 15:18 07-08-2025

Չինաստանը վերադարձնում է հակակովիդային սահմանափակումները Չիկուգունյա վիրուսի պատճառով

Չինաստանը սկսել է վերականգնել հակակովիդային սահմանափակումները՝ Չիկուգունյա վիրուսի ակտիվ տարածման պատճառով, հաղորդում է Bloomberg-ը։

Վիրուսը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով և մի քանի օր անց արտահայտվում է մինչև 40°C մարմնի ջերմությամբ, ուժեղ հոդացավերով, որոնք կարող են պահպանվել ամիսներ, մկանացավերով, գլխացավով, սրտխառնոցով, թուլությամբ և մաշկի ցանով։

Մեկ ամսից էլ պակաս ժամանակում միայն Ֆոշան քաղաքում արձանագրվել է ավելի քան 7000 վարակման դեպք։