Ներքին 1 տարի առաջ - 12:15 07-08-2025

Կոտայքի ու Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց լուծարել «Կոտայքի մշակութային կենտրոն» և «Կապանի մշակությանին կենրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։

«Նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները:

Նախարարության գրության համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ կազմակերպությունների կողմից իրականացված մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար»,–ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ