Ներքին 4 տարի առաջ - 13:42 26-11-2021

Ձևավորված են Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները

Արդեն ձևավորված են Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները, հայտնի են նաև հանձնաժողովների կազմերը:

Շիրակի մարզում այդ օրը կգործի ընդհանուր հաշվով 117 ընտրատեղամաս. Արթիկում՝ 34, Աշոցքում՝ 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38։

Մարզում վարչատարածքային բաժանումների պատճառով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև այն գյուղերը, որոնք լքված են ու բնակիչներ չունեն հատկապես շատ են նմանատիպ բնակավայրերը Ամասիայում ու Ախուրյանում: Այդ բնակավայրերում տեղամասեր չեն ձևավորվել:

Այս մասին տեղեկացնում է թիվ 30 ՏԸՀ նախագահ Արթուր Խաչատրյանը՝ Ամասիայում կան նմանատիպ բնակավայրեր, որոնք ունեն միայն անվանում, բայց չունեն բնակիչներ:

«Ամասիա խոշորացվող համայնքն ընդգրկելու է 26 բնակավայր, բայց ունենալու է 19 տեղամասային կենտրոններ։ 7 գյուղերում բնակիչներ չկան, բնականաբար, տեղամասային կենտրոններ այստեղ չեն բացվի»,- նշել է Արթուր Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com