Ներքին 11 ամիս առաջ - 19:48 06-08-2025

Ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդրին անդրադարձել եմ բազմիցս, պարբերաբար։
Ստեղծվել է իրավիճակ, երբ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պաշարների կորուստ։

Ջուրն անվտանգության բաղադրիչ է։ Գաղտնիք չէ, որ այսօրվա աշխարհում պատերազմներ են մղվում ջրային պաշարների համար։ Մինչ մեր հարևան երկրները հսկայական գումարներ են ծախսում այս ոլորտում մեգանախագծեր իրականացնելու համար, մեր ջրային կորուստները գերազանցում են 70%-ը։ Միայն խմելու ջրի կեսից ավելին չի հասնում սպառողներին։

Մայրաքաղաքում և մարզերում ջուրը սկսել են տալ «ռեժիմով»։ Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչներ ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Մեր հարցմանն ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանել էին, որ ամռանը ջրի ոչ բավարար քանակության պատճառով խմելու ջրին խառնում են խորքային արտեզյան հորերի ջրեր։ Բնակիչները ստիպված են լինում ջուր գնել խանութներից՝ աղիքային խնդիրներից, սրտխառնոցից, փսխումներից խուսափելու համար։

Նույն տխուր պատկերն է նաև ոռոգման ջրի ոլորտում։ Միայն Արարատյան դաշտում ունենք շուրջ 900-ից ավելի տիրազուրկ և ապօրինի հորեր, որոնք չկոնսերվացնելու պայմաններում հոսում, թափվում են Թուրքիա և Ադրբեջան։ Տարեկան կոնսերվացվում են ընդամենը մի քանի տասնյակ տիրազուրկ հորեր, ինչը, բնականաբար, չափազանց դանդաղ տարվող աշխատանքի հետևանք է և չի լուծում խնդիրը։

Մինչդեռ, ՀՀ տարածքում ունենք տասնյակ հազարների հասնող անջրդի, անմշակ հողատարածքներ։ Մեկ տարի առաջ արված իմ հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից ստացել եմ տեղեկատվություն առ այն, որ օրինակ, Տավուշի մարզի 25 հազար 485 հեկտար տարածքից հիմա ոռոգելի է ընդամենը 3 հազար 759 հա-ն։ Վստահ եմ, որ նմանատիպ պատկեր է ՀՀ մյուս մարզերում ևս։

Արցախի հանձնումից հետո ունեցանք ջրային ռեսուրսների ահռելի կորուստներ։ ՀՀ-ում շարունակում են հիմնախնդիր մնալ ջրամբարների և դրանց հագեցվածության, Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցերը։

Այս իրավիճակը հետևանքն է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ռազմավարության բացակայության։ Առանց հայեցակարգային մոտեցումների և ներդրումների անհնար է լուծել ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները։

Ջուրը հարստություն է, անփոխարինելի ռեսուրս, և նման վերաբերմունքն ու քաղաքականությունը տարիներ անց աղետալի հետևանքներ են առաջացնելու ՀՀ-ի համար»։

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից