Ներքին 3 տարի առաջ - 08:30 29-08-2023

Մարտական դիրքերում քնելու թեման դարձել է քննարկման առակա. արդեն 3 կորուստ ունենք . Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար:

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը եւ Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կայնքը փրկել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել»:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են