Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:40 05-08-2025

Ներմուծողից՝ խոշոր արտադրող. «Էլեկտրիկա Գռուպ»

Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ քառասուն տեսակի լուսատուներ ու 50-ից ավելի այլ արտադրատեսակներ. «Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը շուկայում ներկայացնում է մատչելի գին-որակ համադրությամբ ապրանքատեսականի, որոնք ապահովում են ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջներին համապատասխան լուծումներ։



Ընկերությունը 16 տարվա պատմություն ունի. սկզբում զբաղվել են առևտրային գործունեությամբ և ներմուծել ապրանքներ, որոնք այժմ արտադրում են, իսկ հետո որոշել են սկսել սեփական արտադրությունը՝ կազմակերպելով ամբողջ արտադրական ցիկլը մեկ վայրում՝ հումքից մինչև պատրաստի լուծումներ:
«Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը ամբողջությամբ ավտոմատացվել է և համալրվել ժամանակակից հաստոցներով ու սարքավորումներով։



«Կայացվեց որոշում, որ այն ապրանքները, որոնք մենք ներկրում էինք այլ երկրներից, այժմ պետք է պատրաստվեն մեր երկրում՝ այդպիսով աջակցելով մեր երկրի տնտեսությանը: Արտադրություն հիմնելու առաջին իսկ օրվանից մենք համագործակցել ենք Ակբա Լիզինգի հետ, որի շնորհիվ կարողացել ենք ձեռք բերել այն բոլոր սարքավորումները, որոնք մենք օգտագործում ենք մեր արտադրության մեջ։ Ակբա Լիզինգը մեզ տվեց լավ հնարավորություն, որ կարճ ժամկետներում իրագործենք մեր նպատակը: Մեր գործարանի բացառիկությունը կայանում է նրանում, որ մենք կարողացել ենք փոքր հատվածում կառուցել լայն արտադրություն։ Մեր հոսքագծի առավելությունը կայանում է նրանում, որ կարող է արտադրել ցանկացած չափի ու երկարության մալուխատարեր։ Հայաստանում նմանը չկա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում օգտագործվում են մի քանի հոսքագծեր նման լայն արտադրանքներ ստանալու համար, իսկ մեզ մոտ դա իրականացվում է մեկ հոսքագծով»,- նշել է «Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գլխավոր ինժեներ Ժոզեֆ Միրզախանյանը։

«Էլեկտրիկա Գռուպն» ապրանքատեսականին ներկայացնում է իր 7 խանութներում, առաջիկայում էլ նախատեսում են մեծացնել արտադրական տարածքը և ապրանքների տեսականին:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com