Ներքին 1 տարի առաջ - 13:00 05-08-2025

Ամեն ինչ լավ է լինելու․ իրավապաշտպանը՝ Վեհափառի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից։
Այլ մանրամասներ չկան, միայն նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։

Oragir.News -ը փորձեց այլ մանրամասներ իմանալ հանդիպմանը ներկա իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանից։

Մեր զրուցակիցը չցանկացավ փակագծեր բացել՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում որևէ բան ավելացնելու․ «Բացի Մայր Աթոռի հաղորդագրությունը, այլ բան ավելացնել չեմ կարող, եկեք սահմանափակվենք այսքանով»,- ասաց նա։

Իսկ թե արդյունավե՞տ էր հանդիպումը և խնդրի լուծման տարբերակներ քննարկվե՞լ են, պատասխանեց․ «Այո, ամեն ինչ լավ է լինելու»։

Հավելենք, որ իրավապաշտպանները Վեհափառին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում