Ներքին 1 տարի առաջ - 20:16 04-08-2025

Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում ջրակորստի կասկած կար:

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մի քանի օր «Զեյթուն» շահագործման տեղամասն աշխատում էր ջրակորստի տեղը գտնելու ուղղությամբ. որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փողոցի նոր կառուցված ջրագծին զուգահեռ գործում էր նաև հին՝ 600 մմ տրամաչափի ջրագիծը, որից ջուր էր ստանում հարևանությամբ գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, և որի վրա առկա էին մի շարք ապօրինի միացումներ։

Որոշվել է ամբողջությամբ խցափակել տվյալ խողովակաշարը, և հիվանդանոցի ջրամատակարարումն իրականացնել այլ ջրագծից:

Արդյունքում հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ, որը նպաստել է Ֆանարջյան և Ծարավ Աղբյուրի փողոցների ջրի ճնշման կարգավորմանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում