Ներքին 1 տարի առաջ - 19:23 04-08-2025

Ինչո՞ւ տրանսպորտային քարտերն անվճար չեն տրամադրվում․ քաղաքացիները բողոքում են


Մի քանի օր է՝ Oragir.News -ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից։ Նրանք դժգոհում են, որ տրանսպորտային քարտերն անվճար չեն տրամադրվում քաղաքացիներին, հատկապես, որ այդ բարեփոխումներով պայմանավորված թանկացումները քաղաքացու կամքով տեղի չեն ունեցել։

«Ինչո՞ւ են արհեստական քաշքշուկ ստեղծում, ի՞նչ իրավունքով են իրենց ներդրած ծառայությունների դիմաց գումար գանձում հասարակ քաղաքացուց»,- դժգոհում էին նրանք՝ նշելով․ որ այդ ծրագիրը կարող էին այլ տարբերակով կյանքի կոչել, օրինակ՝ այնպես, ինչպես բանկային անվճար քարտեր են, որոնք հիմնականում անվճար են տրամադրվում քաղաքացիներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ևս բարձարցրել է այս հարցը սոցցանցի իր էջում՝ գրելով․ «Բանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։ Ինչո՞ւ։ Ի՞նչ տրամաբանությամբ»։

Oragir.News-ը Ավագանու անդամից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց խմբակցության կողմից բարձրացված հարցին պատասխան եղե՞լ է, ի՞նչ հիմնավորում են տալիս տրանսպորտային քարտը վճարովի դարձնելուն։

Սոնա Աղեկյանը պատասխանեց, որ հարցում են ուղարկել համապատասխան մարմիններին, սպասում են պաշտոնական գրությանը, հենց ստանան՝ անպայման կհրապարակեն։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում