Ավելին 1 տարի առաջ - 18:52 04-08-2025

Մահացել է խորհրդային նշանավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

Կյանքի 93-րդ տարում մահացել է խորհրդային և վրացական կինոյի նշանավոր անուններից, կինոյում մեծ վաստակի համար խորհրդային և վրացական գրեթե բոլոր պատվո արժևորումներին արժանացած կինոռեժիսոր Էլդար Շենգելայան:

Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հավելում՝ Շենգելայան նաև Հայաստանի ու հայ կինոյի մեծ բարեկամն էր։

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար կինոռեժիսորը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի։

Նա բազմիցս եղել է Հայաստանում. նրա ստորագրությունը կա նաև Կինոյի տան բուխարու սրահի լեգենդար պատին։

«Էլդար Շենգելալայի կորուստն, անշուշտ, մշակութային մեծ կորուստ է, վրացական կինոյի մեծ կորուստն է։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում կինոռեժիսորի ընտանիքին, հարազատներին, մեր վրացի գործընկերներին, նրա կինոարվեստի երկրպագուներին»,- ասվում է ՀՀ կինոգործիչների միության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»