Օգոստոսի 3-ի առավոտյան Կամչատկայի Կրաշենիննիկով հրաբխից մոխրի արտանետում է գրանցվել մինչև 6000 մետր բարձրությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մոխրի ամպը տարածվել է դեպի արևելք՝ Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խմբի ղեկավար Օլգա Գիրինան, սա Կրաշենիննիկով հրաբխի առաջին պատմական ժայթքումն է վերջին 600 տարվա ընթացքում։