Օգոստոսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարատ Ա․-ն իր վարաժ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։
Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: