Ներքին 1 տարի առաջ - 10:05 04-08-2025

Օգոստոսի 4-ը պատմական օր է․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Օգոստոսի 4-ը պատմական օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ:

35 տարի առաջ այս օրը Հայաստանում ԳԽ նախագահ ընտրվեց Հայոց Համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, տապալվեց կոմունիստական իշխանությունը, ինչը ճանապարհ բացեց Հայաստանի անկախության գործընթացի փաստացի մեկնարկի համար՝ ամփոփվելով 1991թ-ի անկախության հանրաքվեով:

Սակայն այս իրադարձության պատմականությունը սրանով չի սահմանափակվում:

«Ղարաբաղի» կոմիտե/ Հայոց Համազգային շարժումը, երկու տարի շարունակ իր գրագետ, արդյունավետ քաղաքական գործունեության շնորհիվ, երկրում հաստատել էր փաստացի երկիշխանություն՝ ինստիտուցիոնալ, արժեքային, քաղաքական այլընտրանքային բովանդակության դրսևորումներով

Սակայն Համազգային շարժման ղեկավարությունը Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց բացառապես խորհրդային օրենսդրության շրջանակներում՝ հաղթանակ տանելով ՀԽՍՀ ԳԽ1990թ-ի մայիսի 20-ի ընտրություններում:

Այս առումով՝ Հայաստանի առաջին իշխանության լեգիտիմությունը բացարձակապես անխոցելի էր:

«Ղարաբաղ» կոմիտե/Հայոց Համազգային շարժման՝ քաղաքական որակական փոփոխությունների մոդելը ուսանելի դարձավ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ Արևելյան Եվրոպայում:

Ի դեպ, այդ մոդելը խիստ արժեքավոր կարող է լինել նաև Հայաստանի այսօրվա ընդդիմության համար:

Այսօր ևս մեկ առիթ է արժևորելու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ղարաբաղի» կոմիտեի, Հայոց Համազգային շարժման գործունեությունը:

Նրանք դարձան մեր պետականության վերականգնման առաջամարտիկները՝ քաղաքական նոր միտք բերելով մեր իրականություն»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ