Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:49 19-12-2021

Ուզենք, թե` ոչ, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առայժմ չգրված կոնսենսուս գոյություն ունի․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց ըգրառում է կատարել.

«Լոնդոնը հայտարարել է, որ նույնիսկ իրավիճակի էսկալացիայի պարագայում մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա։ Սա այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիան հայտնի է իր հակառուսական տրամադրություններով ու կեցվածքով։ Ուզենք, թե` ոչ, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առայժմ չգրված կոնսենսուս գոյություն ունի` ազդեցության գոտիների բաժանման հարցում։ Սա է ռեալ պոլիտիկը, ոչ թե Երևանում, Թբիլիսիում կամ Կիևում նստած որոշ գործիչների ցնորամտությունը»: