Ավելին 1 տարի առաջ - 11:13 03-08-2025

Կամչատկայում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը

ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը:

Թերակղզում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշանակում է տարածքում թռիչքների համար ռիսկի աճ՝ մթնոլորտ մոխրի արտանետումների պատճառով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև խորհուրդ է տալիս չայցելել հրաբխի շրջակայքը կամ չփորձել բարձրանալ դրա վրա։ Կրաշենիննիկով հրաբուխը ժայթքում է առաջին անգամ՝ գիտնականների կողմից դրա մոնիթորինգի սկսվելուց ի վեր։

Օրերս թերակղզու ափամերձ օվկիանոսում գրանցվել է մինչև 7,6 մագնիտուդով հինգ անընդմեջ երկրաշարժ։ Հուլիսի 30-ին տեղի է ունեցել ևս մեկը՝ 1952 թվականից ի վեր ամենաուժեղը. տարբեր գնահատականներով՝ դրա մագնիտուդը կազմել է 8.7-8.8։ Միաժամանակ շարունակվել է 4754 մետր բարձրությամբ Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի ժայթքումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի