Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 17:00 01-08-2025

Զրկված ենք մեր 31-ամյակը նշելուց. «Առավոտ»-ը լքում է Մամուլի շենքը

«Առավոտ» օրաթերթի խմբագրությունը շուտով ստիպված կլինի ազատել Մամուլի շենքում զբաղեցրած տարածքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, նշելով, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, հորդորելով ընթերցողներին «դատել ինքնուրույն»։ Գրառմանը կից նա կիսվել է նաև պետական մարմնի ուղարկած պաշտոնական պատասխանի հղմամբ։

Oragir.News-ի նկարահանող խումբն այցելել է «Առավոտ»-ի խմբագրություն՝ տեղում պարզելու հանգամանքները։ Թերթի լրագրող Ռուզան Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ կոմիտեն խմբագրությանը փոխանցել է՝ մինչև երկուշաբթի առավոտյան ամբողջությամբ ազատել զբաղեցրած չորս սենյակները։ Սակայն, ըստ Մինասյանի, առայժմ հստակ չէ, թե խոսքն ամբողջ տարածքի մասի՞ն է, թե՞ միայն որոշ հատվածների։

«Զրկված ենք մեր 31-ամյակը նշելու հնարավորությունից, որովհետև Պետական գույքի կոմիտեն հանում է մեզ տարածքից։ Ես, որպես իրավական էջի պատասխանատու, զերծ կմնամ իրավական գնահատականներից։ Այն, ինչ արդեն հրապարակվել է մեր և տնօրինության, ինչպես նաև կայքի պատասխանատու Աննա Իսրայելյանի կողմից, ներկայացնում է ընդհանուր պատկերը։ Այս պահին մենք հավաքում ենք մեր իրերը։ Մեր ամբողջ արխիվը՝ այդ թվում իրավական էջի արխիվը, այստեղ է։ Սկսել ենք տեսակավորումը, սակայն դեռ չգիտենք՝ ուր պետք է տեղափոխվենք։ Տեղը մեզ չեն հայտնել»,- նշեց Մինասյանը։

Նշենք, որ խմբագրության դուրսբերման գործընթացը համընկնում է թերթի 31-ամյակի նախօրեի հետ։ «Առավոտ»-ի խմբագրությունը երկար տարիներ դիտարկվել է որպես անկախ մամուլի խորհրդանիշներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը