Ներքին 1 տարի առաջ - 22:19 30-07-2025

Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն նշանակել են մեկին, ով գարին ու ցորենը չի տարբերում

Գյումրիի սելեկցիոն կայան ՓԲԸ-ի տնօրեն են նշանակել մեկին, ով ոչ միայն գյուղոլորտի հետ կապ չունի, այլ ինչպես կայանի աշխատողներից մեկն է ասում` գարին ու ցորենը չի տարբերում իրարից։ ՔՊ-ական Լևոն Անանյանը հունիսից զբաղեցնում է Սելեկցիոն կայան ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։

Անանյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նշանակած կադրն է։ Մասնագիտությամբ իրավաբան Լևոն Անանյայնը 2022 թվականից աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, 2021 թվականին մի քանի ամիս զբաղեցրել է Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի խորհրդականի պաշտոնը։

Նշենք, որ Լևոն Անանյանը Գյումրիի նորընտիր ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Լևոն Անանյանը մասնակցել է նաև 2024 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Լևոն Անանյանը ոչ միայն գործից չի հասկանում, այլ նաև «գաստրոլներով» է գալիս աշխատանքի։

Ուշագրավ է, որ ավագանու նիստերին պարտաճանաչ կերպով մասնակցում է, ժամանակ առ ժամանակ սուր հարցադրումներ անում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին