Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:30 29-07-2025

2 ձու բրդուճով Սևան գնալ, սոցիալական բարձր մակարդակի ցուցանիշ չէ. հոգեբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառի տոնից հետո հանդես եկավ գրառմամբ՝ նշելով, որ հանրապետության տարածքում արձանագրվել է 160 հազար քաղաքացու ներկայություն հանրային վայրերում, այդ թվում՝ ավելի քան 50 հազար Սևանի ափին, ինչը, ըստ վարչապետի, վկայում է պետության կողմից ապահովված սոցիալական և իրավական կայունության մասին։

Oragir.News-ի զրուցակիցը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, սակայն, խորապես կասկածի տակ է դնում Փաշինյանի այս եզրահանգումները՝ ընդգծելով դրանց պոպուլիստական բնույթը։

«Բացատրություն չկա, դե ախմախ-ախմախն դուրս տալն էլ հիմա տրենդ է դարձել։ Նախկինում էլ են բոլորը Սևան գնացել, ու դրանով չի որոշվում սոցիալական ապահովությունը։ Սևանի ափին հանգստանալու համար սոցիալական տարբեր խավեր կարող են տարբեր ձևով անցկացնել։ Ու ասել, որ Վարդավառի ժամանակ կոնկրետ հաշված քանի մարդ է եղել՝ կարելի է ասել՝ սուտ ես ասում, որ հաշվել ես, այդպիսի բան գոյություն չունի»,- նշեց Մադաթյանը։

Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանը փորձում է զրոյացնել այն իրականությունը, որը տեսանելի է հասարակությանը․

«Հետաքրքիր է, որ երբ ինքը ընդդիմադիր էր, այս ամենի հաշվարկներին շատ լավ տիրապետում էր ու դրանցով քննադատում էր իշխանություններին։ Հիմա՝ հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Ակնհայտ է՝ մենք տեսնում ենք գնաճը, սոցիալական վիճակի վատթարացումը»։

Հոգեբանը վստահ է՝ երկրի սոցիալ-տնտեսական պատկերը հնարավոր չէ նկարագրել տոնական օրերին Սևանում հանգստացող մարդկանց թվով․

«Մեկը իր խաշած ձվով, բրդուճով գնացել է անվճար լողալու, մյուսը՝ հյուրանոցում է մնացել։ Ու դուք ուզում եք ասեք, որ 2 խաշած ձվով ու բրդուճով հանգստացողները սոցիալապես ապահով խավ են եղե՞լ։ Իհարկե՝ ո՛չ։ Սա պոպուլիստական հիմար արտահայտություն է։ Փաշինյանը սովորականի պես տենց էլ արել է։ Ես այստեղ ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, ու այդպիսի լուրջ արձագանք էլ չկա»։

Նա հիշեցնում է նաև նախկին տարակուսելի հայտարարությունները՝ տարբեր նախարարների կողմից․

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը