Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 28-07-2025

Թանկությունն ահավոր է, ո՞ր լավ կյանքի մասին է խոսքը․ հարցում

Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք նյարդային են արձագանքում։ Հուլիսի 27–ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երևանից և 9 մարզերից։ Ընտանիքով Սևանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը և ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի փողոցներում՝ հասկանալու համար քաղաքացիների վերաբերմունքը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։

«Չէի ասի, որ մարդիկ այժմ ավելի լավ են ապրում քան նախկինում։ Աշխատանք չունեն։ Աամեն տեղ թանկացում է։ Մի հատ կաֆե ես մտնում, եսիմ՝ ինչ աստղաբաշխական թվեր են, նենց գներ են, որ մի ահավոր բան։ Հայաստանում հայերը ոչնչից չեն կարողանում օգտվել։ Միայն դրսից եկածները, որոնց համար, էլի ոչինչ՝ նորմալ գներ են։ Բայց Հայաստանի համար ահավոր է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Ո՞վ է այդ հիմարությունը ասել։ Փաշինյանի անունը մի տվեք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Սակայն քիչ չէին նաև գոհ մարդիկ, որոնք նշեցին, որ մարդիկ ավելի լավ են ապրում 2018-ից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող