Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 13:07 26-07-2025

Россия сегодня-ն և Radio Liberty-ն միևնույն կեղծ թեզերն են տարածում․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում գրել է․

««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ։

Ֆանտաստիկա՞.

Այս՝ ժամանակին անհավանական ու ֆանտաստիկայի ժանրից թվացող սինխրոնությունն ակնհայտ երևում է «Россия сегодня»-ի և «Radio Liberty»-ի կողմից գրեթե միաժամանակ հրապարակված նյութերի ոչ միայն վերնագրերից ու բովանդակությունից, այլև նույնիսկ դրանց ուղեկցող լուսանկարների նույնական կոլաժներից։ Սա դժվար է համարել սովորական պատահականություն։

Ապատեղեկատվություն.

Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։

«Սյունիք».
«Ազատություն» ռադիոկայանը երեկ գերազանցեց ինքն իրեն՝ մոռանալով աշխարհագրության նվազագույն գիտելիքները և Հայաստանի Հանրապետության տարածքում փնտրելով գոյություն չունեցող տարածք, գոյություն չունեցող անվանումներ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կա տարածք՝ «Սյունիք» անվանումով մարզ, դրանից տարբերվող տեղանունների կիրառումը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։

Պատահականությու՞ն.

Պատահականություն դժվար է որակել նաև այն, որ նմանատիպ նյութերը երբեմն հրապարակվում են՝ առանց նախապես պատշաճ ճշտելու դրանց բովանդակության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Նույն օրը ռադիոկայանի կայքէջում հրապարակված մեկ այլ նյութում նշվում է «արտգործնախարարության խոսնակն այսօր անհասանելի էր» պնդում այն պարագայում, երբ խոսնակը բառացիորեն նույն վայրկյաններին անմիջական կապի մեջ է ԶԼՄ համապատասխան հրապարակումը համակարգողի հետ՝ ներկայացնելով Սյունիքի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ պաշտոնական դժգոհությունն ու նյութի հեռացման պահանջը։

Ի վերջո պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակա՞ս, թե՞ սովորական մանիպուլյացիա.
Հետևորդներին և այս գրառումն ընթերցողներին թողնում ենք սեփական ընտրության հնարավորություն, թեև մեզ համար պատասխանը պարզ է՝ բոլորը միասին։

Հ. Գ. Գուցե գրառումը հեռացնելու փոխարեն արժի դրա ազդեցության ու հետևանքների մասին մտածել նախապես»։

Ամենից շատ դիտված

23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան