Մամուլ 1 տարի առաջ - 08:45 26-07-2025

Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Եթե մի քանի օր առաջ իշխանական շրջանակներից հորթի հրճվանքով երկրորդելով իրենց շեֆին՝ ոգեւորված տարածում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, շատ-շատ՝ ավագանու անդամի համար պայքարի, քանի որ ունի երկքաղաքացիություն եւ անգամ մի քանի երկրի քաղաքացիություն՝ Հայաստանից բացի, ինչն օրենքով խոչընդոտ է հանդիսանում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ապա մի քանի օր է՝ նույն կենտրոններից անհանգստություն է նկատվում։

Աղմուկ եւ վայնասուն են բարձրացրել, սեւ քարոզչություն են անում հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, չնայած Կարապետյանը մեկ հայտարարությունից բացի՝ հօգուտ Սամվել Կարապետյանի, ուրիշ քայլ չի արել։

Պատճառն այն է, որ նրանք ամենից շատ վախ ունեն, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։

Ասում են՝ Կարապետյանն այս առումով անխոցելի է, օրենքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով եւ պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։

Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս՝ առնվազն 180 օր բնակված լինի Հայաստանում։

Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաեւ նրա վարկանիշի եւ թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր