Ավելին 1 տարի առաջ - 16:43 25-07-2025

Գազայում սրվում է մարդասիրական ճգնաժամը․ տասնյակ երեխաներ սովից են մահանում

Գազայի հատվածում մարդասիրական աղետը շարունակաբար խորանում է։ The Guardian-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցներն արդեն լցված են թերսնված հիվանդներով, իսկ տասնյակ երեխաներ մահանում են սովից։ Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են՝ անկլավի երկարատև շրջափակման հետևանքով տարածվում է զանգվածային սով։

Պաշտոնական տվյալներով՝ այս շաբաթ ընդամենը երեք օրում սովից մահացել է 43 մարդ, իսկ հյուծվածությունից մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը։ Բժիշկների խոսքով՝ զոհերի մեծամասնությունը երեխաներ են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը իրավիճակը բնութագրել է որպես «մարդածին զանգվածային սով», որն առաջացել է տարածաշրջանի ավելի քան 80 օր տևող շրջափակման արդյունքում։ Նրա խոսքով՝ չնայած մարդասիրական օգնության մատակարարմանը, դրա ծավալները բացարձակապես անբավարար են։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,000 մարդ մահացել է սնունդ հայթայթելու փորձերի ընթացքում։

Ի պատասխան միջազգային քննադատության՝ Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե սովի իրական պատճառը «Համասն» է, որն իբր խոչընդոտում է օգնության բաշխմանը և օգտագործում այն սեփական նպատակների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»