Արտաքին 10 ամիս առաջ - 09:42 25-07-2025

Թաիլանդի և Կամբոջայի զորքերի միջև մարտերը շարունակվում են

Առավոտյան Թաիլանդի և Կամբոջայի զորքերի միջև մարտերը շարունակվել են նոր թափով, ընդ որում՝ կամբոջական կողմը կրկին կիրառել է «Գրադ» տիպի հրթիռներ՝ հարվածելով Թաիլանդի տարածքի խորքում գտնվող քաղաքացիական թիրախներին, ասվում է Թաիլանդի ցամաքային ուժերի հրամանատարության հրապարակված հայտարարության մեջ։ «Կամբոջական զորքերն անընդհատ հրետակոծում են Թաիլանդի տարածքը, այդ թվում՝ ծանր հրետանիով և BM-21 (գրադ) համազարկային կրակի հրթիռային համակարգերով։ Թաիլանդական զորքերը համարժեք պատասխան են տալիս՝ մարտավարական իրավիճակին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ավելի քան 100,000 մարդ լքել է Կամբոջայի հետ սահմանին գտնվող Թաիլանդի նահանգները՝ լարվածության սրման պատճառով։