Ավելին 1 տարի առաջ - 14:44 24-07-2025

Օզի Օսբորնը խոստովանել է, որ հրաժարվել է հալյուցինոգեն թմրամիջոցից՝ ձիու արձագանքի պատճառով

Ռոք երաժիշտ Օզի Օսբորնը պատմել է մի դեպքի մասին, որը ստիպել է իրեն ամբողջովին հրաժարվել LSD-ից՝ հալյուցինոգեն (հոգեդելիկ) թմրամիջոցից, որը հայտնի է իր գիտակցությունն աղավաղող ազդեցությամբ։

Երաժիշտը պատմել է, որ 1970-ականներին հաճախ է օգտագործել LSD և մյուս թմրանյութերը․
«Ես սովորաբար դեղահաբերը բուռ-բուռ ընդունում էի։ Մի օր վերադարձա Անգլիա, ընդունեցի թթվի 10 դեղահաբ և գնացի դաշտում զբոսնելու։ Այնտեղ հանդիպեցի մի ձիու, որի հետ մոտ մեկ ժամ խոսեցի։ Վերջում ձին շրջվեց ու ասաց ինձ, որ գնամ։ Դա ինձ շատ նեղացրեց։»

LSD-ն մի նյութ է, որն առաջացնում է հալյուցինացիաներ ու իրականության խեղաթյուրված ընկալում։ Օսբորնի պատմությունն ընդգծում է դրա ազդեցության ծայրահեղ դրսևորումներից մեկը։ Դրանից հետո նա որոշել է այլևս երբեք չօգտագործել այդ նյութը։

Այս յուրահատուկ պատմությունը լայնորեն տարածվել է համացանցում, հատկապես «r/NotTheOnion» հարթակում՝ որպես մի դեպք, որը թեև հնչում է աբսուրդային, բայց իրական է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»