Ջրհեղեղ` ավտոկայանատեղիում. մեքենաներն ընկղմվել են ջրի մեջ
Մոսկվայում հորդառատ անձրևների հետևանքով Նագորնայա փողոցի ավտոկայանատեղիում բառացիորեն ջրհեղեղ է եղել։ Ջրի մակարդակը այնքան բարձր է եղել, որ տեսանելի են միայն մեքենաների տանիքները։
Օդերևութաբանները զգուշացնում են՝ տեղումները կշարունակվեն մինչև օրվա վերջ։ Մայրաքաղաքում արդեն մեկ ամսվա անձրև է տեղացել մեկ օրվա ընթացքում։
Իրավաբանները հիշեցնում են, որ ստանդարտ ավտոապահովագրության պայմանները չեն ներառում բնական աղետներից առաջացած վնասի փոխհատուցում։