Միտք Ներքին 10 ամիս առաջ - 10:23 22-07-2025

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ, նախահարձակ եղե՛ք․ Դավիթ Անանյան

Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։ Սպասում ենք իր հերետիկոսների բանակին ուղղված նրա վերջնական հրամանատարական կոչին կամ աղաղակին`որպես Վեհարանի` մեր հոգևոր ինքնության վերջին սրբության, դեմ իր սրբապղծական արշավանքի մեկնարկ։

Եվ մինչ նա գործում է, մենք՝ ազգովի, սպասում ենք։ Որպես ազգ, որպես հանրություն, մենք՝ կամակոր միամտությամբ, ներքին տագնապի ու ամոթալի դողով, հույսներս դրել ենք նրա խելամտության հնարավոր փշրանքների վրա։ Մենք հույս ենք կապել նրա վախերի, նրա ճնշումների, նրա երերուն հաշվարկների հետ՝ մոռանալով, որ դա ինքնին արդեն խայտառակ պարտություն է մեզ համար։

Մենք երբեք չենք ակնկալել, որ Հայ Առաքելական Եկեղեցին կվերածվի քաղաքական ընդդիմության։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ քննադատել ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են Եկեղեցու ներսում որոնել քաղաքական առաջնորդություն։ Բայց այսօր, երբ քաղաքական դաշտը խեղդվում է լռության, վախի և հաշվարկների մեջ, երբ պետությունը աղճատվելով վեր է ածվել մեկ մարդու կամքից կախված կառույցի, մեզ այլընտրանք չի մնացել։

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ։ Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ։ Այժմ հոգևոր առաջնորդության ժամանակն է՝ ոչ որպես իշխանություն զավթելու փորձ, այլ որպես բարոյական ազդակ, որպես ժողովրդական արժանապատվության ոտքի կանգնեցում։

Սա արդեն հոգևոր լռության պահը չէ։ Սա հոգևոր ճշմարտության բարձրաձայնման պահն է։

Առաջնորդեցե՛ք, հովիվներ Հայոց, քանզի հոտը մոլորված է։

Նախահարձակ եղե՛ք, որովհետև սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ»,-գրել է Անանյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան