Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանի, նրա կնոջ՝ Գոհար Խաչատրյանի, վերջիններիս զավակների՝ Դավիթ, Մուշեղ և Էլա Խաչատրյանների, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող Էլեն Խաչատրյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Տիգրան Խաչատրյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել մինչև 2018-ի իշխանափոխությունը, իսկ 2018-2019 թվականներին նա զբաղեցրել է է ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների, 2019-2020 թվականներին էկոնոմիկայի, 2021-2022 թվականներին ֆինանսների նախարարի պաշտոնները։ Նա փոխվարչապետ է նշանակվել 2022-ի դեկտեմբերի 19-ին և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 6 անշարժ գույք․ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, ամառանոց՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ գնված 2008 թվականի մայիսի 30-ին, սեփական տուն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ գնված 2009 թվականի հուլիսի 2-ին, 2 հողամաս, որոնցից մեկը Ջրվեժում, մյուսը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում՝ գնված համապատասխանաբար 2019 թվականի հուլիսի 2-ին և 2007 թվականի նոյեմբերի 2-ին, ինչպես նաև 1 ավտոտնակ՝ կրկին Ջրվեժում՝ գնված 2019-ի հուլիսի 2-ին։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Տիգրան Խաչատրյանը Դիլիջանում գտնվող իր հողամասը 0 դրամով օտարել է ոմն Նորայր Հովհաննիսյանի, իսկ մնացած 5 միավոր գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Խաչատրյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի հունվարի 12-ին։ 2024-ի հունիսի 15-ին նա 12 մլն 200 հազար դրամով գնել է 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա, իսկ նոյեմբերի 9-ին MAZDA-ն 5 մլն 225 հազար դրամով վաճառել է ոմն Վլադիմիր Քարտաշյանի։ Տարեվերջին SUZUKI-ն պահպանվել է։
Տիգրան Խաչատրյանն առևտրային բանկերից մեկում ունեցել է 15 հազար դոլար ավանդ, որն ամբողջ տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել է։
Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4 մլն 180 հազար դրամ և 20․891 դոլար, տարեվերջին՝ 3 մլն 380 հազար դրամ և 5000 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները ամբողջ տարվա ընթացքում կազմել են 10 հազար դոլար։
2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 27 մլն 586․120 դրամ, որից 22 մլն 191․120 դրամը կառավարությունից ստացած աշխատավարձն է, 5 մլն 225 հազար դրամը գույքը՝ մեքենան օտարելուց ստացած եկամուտը, 170 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 800 հազար դրամ։
Պաշտոնյայի կինը՝ Գոհար Խաչատրյանը, անշարժ գույքի բաժնում նույնությամբ հայտարարագրել է ամուսնու ներկայացրած 6 անշարժ գույքը, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին գույքը նույնությամբ պահպանվել է՝ բացառությամբ Դիլիջանում գտնվող հողամասի, որը վերջիններս օտարել են։
Որպես շարժական գույք՝ Գոհար Խաչատրյանը հայտարարագրել է 2011 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014-ի սեպտեմբերի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինս առևտրային բանկերում ունեցել է 36․100 դոլար ընհանուր արժեքով ավանդներ, իսկ տարեվերջին՝ 31․330 դոլար։
Գոհար Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2005 դոլար և 56 հազար դրամ, տարեվերջին՝ 1450 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները ամբողջ տարվա ընթացքում կազմել են 200 հազար դրամ։
Խաչատրյանի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 305․735 դրամ, որից 7 մլն 960 հազար դրամը գույն օտարելու արդյունքում ստացած եկամուտն է, իսկ 900 դոլարը մի քանի բանկից տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն ու այլ հատուցումը։
Նա 2 մլն դրամը գերազանցող՝ 8 մլն դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով, թե ինչ։
Վերջիններիս որդին՝ Դավիթ Խաչատրյանը, անշարժ գույք չի հայտարարագրել։
Որպես շարժական գույք՝ նա տարեսկզբին հայտարարագրել էր 2014 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր 2019 թվականի օգոստոսի 8-ին։ 2024-ի հուլիսի 23-ին նա իր TOYOTA 5 մլն 396 հազար դրամով վաճառել է ոմն Ավետիք Մուրադյանի, իսկ նույն թվականի դեկտեմբերի 3-ին 17.642 դոլարով գնել է 2023 թվականի արտադրության TESLA մակնիշի մեքենա։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Դավիթ Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 208․483 դրամ, տարեվերջին՝ 171․471 դրամ և 58 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 15 մլն 411․566 դրամ, որից 9 մլն 601․566 դրամը «Կասկադ Էներգոպրոգրես» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է, 5 մլն 150․000 դրամը՝ Ամերիաբանկից, 300 հազար դրամը՝ Ինեկոբանկից, 360 հազար դրամն էլ՝ Ակբա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունները։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 759․023 դրամ։
Տիգրան Խաչատրյանի մյուս որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, բավականին ուշագրավ հայտարարագիր է ներկայացրել։
Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս և առանձնատուն՝ Ջրվեժում, որոնք գնել է համապատասխանաբար 2015-ի դեկտեմբերի 22-ին և 2023-ի հոկտեմբերի 12-ին։ 2024 թվականի ապրիլի 30-ին նա 1․5 մլն դրամով հողմաս է գնել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Մուշեղ Խաչատրյանը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 8-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։
Վերջինս տարբեր արժողությամբ բաժեմասեր և բաժնետոմսեր է հայտարարագրել Ակբա բանկում, AMX և LLC ընկերություններում, որոնց հանրագումարը տարեսկզբին կազմել է 9 մլն 570․329 դրամ և 10․853 դոլար, տարեվերջին՝ 9 մլն 570․329 դրամ և 15․125 դոլար։
Մուշեղ Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 542․942 դրամ, 67․206 դոլար և 71․3 եվրո, տարեվերջին՝ 4 մլն 13 հազար դրամ, 5146 դոլար և 0 եվրո։ Կանխիկ միջոցները նա չի հայտարարագրել։
Բացի այդ նա տարեսկզբին հայտարարագրել է 11․131 դոլար ընդհանուր արժեքով BTC, ETH, SOL, ATOM, XCH կրիպտոարժույթ, որի արժեքը տարեվերջին կազմել է 14․500 դոլար։
2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 57 մլն 285․187,4 դրամ, որից 28 մլն 758․572 դրամը Ակբա բանկից ստացած աշխատավարձն է, 851 հազար դրամը՝ Ակբա ֆեդերացիայից ստացած շահաբաժինը, 30․410 դոլարը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը, 10 մլն դրամը՝ ID բանկից, 6 մլն դրամն էլ՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 84 մլն 440․423 դրամ։
Վերջինս իր եկամուտներից 6 հազար դոլար՝ 2 մլն 306․160 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ճանապարհածախսին, 25 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։ Բացի այդ, նա 2 մլն դրամը գերազանցող՝ 3 մլն 168 հազար դրամ և 4 մլն 893․871 դրամ անվանական արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով։
Նրանց դուստրը՝ Էլա Խաչատրյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 5000 դրամ, տարեվերջին՝ 1900 դոլար։
2024-ին վերջինիս եկամուտները կազմել են 6 մլն 289․984 դրամ, որից 530․884 դրամը Սոֆթկոնստրակտից ստացած աշխատավարձն է, 15 հազար դոլարը՝ ընկերներից և ընտանիքի անդամներից ստացած նվիրատվությունը։
Նա իր եկամուտներից 2 մլն դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ճանապարհածախսին։
Ընտանիքի մյուս անդամը՝ Էլեն Խաչատրյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 216․534 դրամ, տարեվերջին՝ 215․719 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2024 թվականին նրա եկամուտը կազմել է 829․200 դրամը, որը Սոցապ նախարարությունից ստացած աշխատավարձն է։