Փաշինյանի մասին երգող ադրբեջանցի երգչին ձերբակալել են։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա մեքենան վարել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ։ Համապատասխան հետազոտության արդյունքում հաստատվել է նրա հարբածության աստիճանը։ Դատարանը երգչին նշանակել է 15-օրյա կալանք։
Էլչին Գոյչայլին մի շարք երգերի հեղինակ է և առավել հայտնի է «Nə oldu, Paşinyan?» («Ի՞նչ պատահեց, Փաշինյան») երգով։